Ընտրությունների օրը ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման սկսել է բասկետբոլի ավանդական խաղով։ NYT-ի փոխանցմամբ Օբամայի համար դա ավանդույթ է դարձել, հաղթանակի յուրատեսակ գրավական։ Ճիշտ է այս անգամ հաղթանակի հույսերը դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ են կապված։
Բասկետբոլ խաղալուց հետո Օբաման կարճ զրուցել է լրագրողների հետ Օվալաձեւ աշխատասենյակում։ «Գնացեք քվեարկելու՝ դուք եք վճռողը»,- կոչով դիմել է Օբաման ամերիկացիներին։ Այն հարցին, արդյոք նա անհանգիստ է ընտրությունների արդյունքների կապակցությամբ՝ Օբաման նշել է․ «Քանի դեռ ամերիկացիները քվեարկում են, ես կարծում եմ մենք լավ ենք անում մեր աշխատանքը։ Հույս ունեմ, որ բոլորն արդեն քվեարկել են, իսկ եթե ոչ՝ գնացեք ու արեք դա»։



























