Նեւադայի դատարանը մերժել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի շահերը ներկայացնող իրավաբաններին՝ այդ նահանգում քվեարկության ընտրատեղամասում հնարավոր խախտումների մասին հայցով անհապաղ որոշում կայացնելու հարցում։
Թրամփի շտաբից պահանջել են, որ դատարանը անհապաղ որոշում կայացնի այս հայցով, սակայն այն քննող դատավոր Գլորիա Սթուրմանը մերժել է այդ պահանջը։ «Ռոյթերի» փոխանցմամբ, դատավորը ասել է,ո ր այդ դեպքում լայն հասարակությանը հայտնի կդառնան ընտրատեղամասի այն աշխատակիցների անունները, որոնց Թրամփը մեղադրում է խախտումների մեջ, ինչի հետեւանքով այդ աշխատակիցները կարող են բախվել սպառնալիքների։
Թրամփին ներկայացնող փաստաբանները Կլարկ օկրուգում քվեարկության անցկացման համար պատասխանատու չինովնիկներին մեղադրում են Դեմոկրատական կուսակցության ակտիվիստների հետո «միտումնավոր համակարգման» մեջ։ Հայցվորները վստահեցնում են, որ նոյեմբերի 4-ին վաղաժամկետ քվեարկության ժամանակ ընտրատեղամասը նախատեսվածից երկու ժամ ուշ է փակվել։



























