ԱՄՆ նախագահի թեկնածու դեմոկրատ Հիլարի Քլինթոնին երբեք չի մտահոգել ՀԴԲ հետաքննությունը ՝պետքարտուղարի պաշտոնին իր էլեկտրոնային նամակագրության վերաբերյալ, հայտնում է Politico–ն։

Քլինթոնը The Morning Walking Crew–ին տված հարցազրույցում ասել է, որ ինքը վստահ էր, որ այդ գործը բարեհաջող լուծում կունենա։ «Ես անկեղծ կլինեմ ձեզ հետ, ինձ դա երբեք չի մտահոգել։ Ես իրոք չէի հասկանում, ինչ են անում նրանք, բայց ես միանգամայն վստահ էի,  որ գործը կավարտվի հենց այնպես, ինչպես ավարտվել է»,- ասել է նա։ Նրա խոսքով, անհրաժեշտ է առաջ շարժվել։ «Մենք պետք է մտահոգվենք, թե ինչպես անենք, որ Ամերիկայում օգնենք բոլորին»,- ասել է Քլինթոնը։

Հիշեցնենք, որ ՀԴԲ-ն հետաքննում էր պատքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին Քլինթոնի կողմից պաշտոնական նամակագրության համար անձնական փոստը օգտագործելու մասին գործը։ ՀԴԲ-ն ընդունել է, որ Քլինթոնը գործել է «շատ անզգույշ», բայց քրեական հետապնդման համար հիմքեր չի գտել։