ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ընտրությունների ընթացքին հետեւելու է Թրամփի աշտարակից։ «Ես արդյունքներին կհետեւեմ Թրամփի աշտարակից՝ իմ ընտանիքի ու ընկերների հետ միասին։ Շատ հուզված եմ»,- գրել է նա իր Twitter միկրոբլոգում։
Հաջորդ երկու թվիթներով Թրամփը հայտնել է ամբողջ երկրով մեկ քվեարկության սարքերի զանգվածային անսարքությունների մասին՝ վկայակոչելով Յուտա նահանգի ներկայացուցիչներին։ «Կանգ մի առեք, շարունակե՛ք քվեարկել։ Մինչեւ ընտրությունների ավարտը դեռ շատ ժամանակ կա։ Մեզ մոտ ամեն ինչ լավ է, բայց դեռ ժամանակ կա։ Առա՛ջ, Ֆլորիդա»։



























