ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերն ու նրա կինը՝ Լորան, քվեարկել են Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին: ՏԱՍՍ փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ռադիոհաղորդավար Ռաշ Լիմբոն:
«Ինձ հայտնի դարձավ, որ Ջորջ Բուշ-կրտսերն ու Լորա Բուշը քվեարկել Հիլարի Քլինթոնի օգտին»,- ռադիոեթերում ասել է հաղորդավարը: Լիմբոն դա կապել է նախկին նախագահի եղբոր՝ Ջեբ Բուշի մասին հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարության հետ:
Ավելի վաղ ԱՄՆ 43-րդ նախագահի ներկայացուցիչները հաղորդել էին, որ նա չի պատրաստվում մասնակցել կամ մեկնաբանել ընտրարշավը: Նրա հայրը՝ Ջորջ Բուշ-ավագը նույնպես հրաժարվել է որեւէ հայտարարություն անել ընտրությունների մասին:



























