ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն առաջ է անցել առանցքային նահանգներից մեկում՝ Օհայոյում: Տվյալները հրապարակվել են NBC News հեռուստաալիքի կայքում:

Ըստ Gazeta-ի՝ սկզբում այս նահանգում առաջատարը միլիարդատիրոջ մրցակիցն էր՝ դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը: Թրամփը նրանից հետ էր մնում 12%-ով:

Ձայների 53%-ի հաշվարկից հետո Թրամփն Օհայոյում առաջատար է. 52%-ը՝ 44%-ի դիմաց:

2012 թվականին Օհայոյում հաղթել էր դեմոկրատ Բարաք Օբաման: Հանրապետական Միթ Ռոմնին այն ժամանակ մրցակցին պարտվել էր ընդամենը 3%-ով:

Թրամփը շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը նաեւ առանցքային մեկ այլ նահանգում՝ Ֆլորիդայում: Այստեղ հանրապետականների առավելությունը նվազագույն է. 49%՝ 48%-ի դիմաց: Առայժմ հաշվարկվել է ձայների 94%-ը: