ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթում է իր մրցակից Դոնալդ Թրամփի հայրենի նահանգում, հաղորդում է Gazeta-ն:
Այս տվյալները հրապարակվել են NBC News հեռուստաալիքի կայքում: Նշվում է, որ Քլինթոնը հաղթում է այն նահանգում, որտեղից 2000-ական թվականների սկզբին սենատոր է ընտրվել:
Ձայների 20 տոկոսի հաշվարկի արդյունքում Քլինթոնն ստացել է 77 տոկոս, իսկ Թրամփը՝ 21 տոկոս ձայն:
Միաժամանակ, Քլինթոնը առաջատար է այնպիսի շրջաններում, ինչպիսիք են Մանհեթենը, Բրուքլինը: Թրամփը պարտվում է նաեւ իր հայրենի Քվինսում, որտեղ ծնվել է:



























