The New York Times թերթի կայքի տվյալների համաձայն, ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը մեծ տարբերությամբ առաջ է անցել իր մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնից:
Միլիարդատերը ստացել է 244 ընտրիչների աջակցությունը, իսկ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ 2015-ի:
Իր հերթին Fox News-ի հաշվարկներով, Թրամփն ունի 254 ընտրիչների աջակցությունը, իսկ Քլինթոնը՝ 215-ի:
Նշենք, որ հաղթանակի համար պետք է ստանալ 270 ընտրիչների ձայները:




























