ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կողմնակիցների թիվը Նյու Յորքում ավելանում է. նրանք հավաքվում են Trump Tower երկնաքերին հարակից փողոցներում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Թրամփի կողմնակիցներն ուշադիր հետեւում են ընտրությունների նախնական արդյունքներին: Հավաքվածներից շատերը վստահ են Թրամփի հաղթանակի հարցում:

Հանրապետական թեկնածուն ձայների հաշվարկին հետեւում է Trump Tower-ում: Նյու Յորքի իշխանությունները շենքի մոտ ավազով լի բեռնատարներ են կանգնեցրել եւ մետաղական արգելապատնեշ ստեղծել՝ նվազագույնի հասցնելով ահաբեկչությունների սպառնալիքը:

Թրամփի նախկին խորհրդական Քարթեր Փեյջն ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին ասել է, որ արդեն կարելի է խոսել նրա հաղթանակի մասին: