Դեմոկրատներից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի հարյուրավոր կողմնակիցներ չորեքշաբթի գիշերը հավաքվել են Սպիտակ տան դիմաց: Այս մասին իրադարձությունների վայրից հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Առայժմ երկրի ղեկավարի նստավայրի մոտ իրադրությունը հանգիստ է, չնայած մարդիկ ակնհայտորեն նյարդայնացած են: Հավաքվածները, որոնք հիմնականում երիտասարդներ են, վանկարկում են «Հիլարի» եւ «Ես Հիլարիին հավատում եմ» կարգախոսներ:
Հանրապետական Դոնալդ Թրամփի կողմնակիցներն առայժմ ակնհայտորեն քիչ են: Նրանք զգուշորեն միմյանց շնորհավորում են ԱՄՆ ընտրությունների հաջող ելքի համար:
Ոստիկանությունն իրադրությունը վերահսկում է եւ չի միջամտում:




























