Առնվազն մեկ մարդ է զոհվել, եւս երեքը վիրավորվել են չորեքշաբթի Քալիֆորնիայի նահանգի Ազուսա քաղաքում ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած հրաձգության ժամանակ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին CNN-ի եթերում հայտնել է հրշեջ տեսուչ Գուստավո Մեդինան:
Los Angeles Times-ի տեղեկություններով՝ հիվանդանոց է տեղափոխվե եւս 4 մարդ: Միջադեպի հետեւանքով ոստիկանները չեն տուժել
CNN-ը հայտնել է, որ տեղի ունեցածից հետո Ազուսայի ընտրատեղամասը փակվել է:
Ոստիկանության վարկածով ընտրությունների օրը Ազուսայում մի կին է սկսել կրակել: Քաղաքի ոստիկանության ղեկավար Սթիվ Հանթի խոսքով՝ ոստիկանությունը ստուգում է եւս մեկ հրաձիգի՝ տղամարդու առկայության տեղեկությունը: Ականատեսները պնդում են, որ կրակողը տղամարդ է եղել:
«Չափազանց վաղ է դրդապատճառների մասին խոսելը, սակայն իրադարձությունները տեղի են ունեցել բնակելի թաղամասում, այլ ոչ թե տեղամասի մոտ»,- ասել է Հանթը:
Los Angeles Times-ը հայտնել է, որ ենթադրյալ հրաձիգին մահացած են գտել: Պարբեականի տեղեկություններով՝ կասկածալը սկսել է կրակել իրավապահների վրա, որոնք պատասխան կրակոցներ են արձակել: Առայժմ պարզված չէ՝ արդյո՞ք նրան ոստիկաններն են սպանել:


























