Թուրքիայի  «Հզոր Թուրքիա» կուսակցության ղեկավար Թունա Բեքլեւիչը, ով հայ հասարակությանը հայտնի դարձավ նրանով, որ հայտարարել էր, թե,  ի նշան բողոքի դեռեւս փակ հայ-թուրքական սահմանի, խախտել է սահմանը եւ Ախուրյան գետի վրայով մտել Հայաստան, այս անգամ էլ դատական հայց է ներկայացրել Թուրքիայի գլխավոր դատախազի նկատմամբ։

Թունա Բեքլեւիչի հայցում քրեական օրենսգրքի 309 եւ 311-րդ հոդվածների հիման  մեղադրանք է ներկայացվում Թուրքիայի գլխավոր դատախազի դեմ, ով  հոկտեմբերի 20-ին արած հայտարարությամբ փորձել է արգելակել Սահմանադրության կիրառումը եւ մասնակիորեն խափանել թուրքական խորհրդարանի աշխատանքները։

Նշենք, որ «Հզոր Թուրքիա» կուսակցությունը դեռեւս 2006-ին դատական հայց էր ներկայացրել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի այն ժամանակվա պետի դեմ։