Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը շնորհավորել է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ չնայած պայքարը դեռեւս չի ավարտվել:

«Շնորհավորում եմ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփին եւ ազատ ամերիկացի ժողովրդին»,- գրել է Լե Պենը Twitter-ում:

Ավելի վաղ Լե Պենն իրեն համեմատել էր միլիարդատիրոջ հետ՝ կարծիք հայտնելով, որ Թրամփն իր նման ոչ մեկից կախված չէ եւ չի ընդունում ուրիշների հրամանները: Նա նաեւ ասել էր, որ Քլինթոնի հաղթանակը Ֆրանսիայի համար վատագույն տարբերակն է: