Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի ընտրությունները, որոնցում մեծ առավելությամբ հաղթում է հանրապետական Դոնալդ Թրամփը, փոխանցում է Gazeta-ն:

«Սա վերջն է»,- գրել է նա Twitter-ում:

Նա հարց է հնչեցրել, թե հնարավո՞ր է պարզել, թե քանի մարդ չի քվեարկել Հիլարի Քլինթոնի օգտին միայն որովհետեւ նա կին է:

«Ես երբեք այդքան ճնշված չեմ եղել ԱՄՆ ապագայի մասին մտքերից: Հուսամ, որ վաղը ես կկարողանամ այդ ամենին ավելի լավատեսորեն նայել»,- գրել է նախկին դեսպանը: