2009թ. գործազրկության տոկոսը Հայաստանում կազմել է 6,8 տոկոս:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ 2009թ. առաջին յոթ ամիսներին ՀՀ տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմել է 1 միլիոն 179 հազար մարդ: Այդ թվից 1 միլիոն 99 հազարը զբաղված բնակչությունն է, իսկ պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը հասնում է 79.9 հազար մարդու:

2009թ. առաջին յոթ ամիսների տվյալներով՝ գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 6.8 տոկոս: Հիշեցնենք, որ 2008թ. գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել էր 6.3 տոկոս, իսկ 2007թ.՝ 7.2 տոկոս: