2016-ի հոկտեմբերին Հայաստանում շաքարը թանկացել է, իսկ բենզինը՝ էժանացել: Այս մասին ասված է 2016-ի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում սպառողական գների մասին Ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրության մեջ:

2016-ի հոկտեմբերին շաքարը թանկացել է 2.9 տոկոսով, իսկ 12 ամսվա ընթացքում՝ 12.9 տոկոսով: Բենզինի գինը նախորդ մեկ ամսում նվազել է 3.2 տոկոսով, դիզելային վառելիքը՝ 1.7 տոկոսով: Վերջին մեկ տարում նվազումը կազմել է 14.7 տոկոս եւ 20.8 տոկոս համապատասխանաբար: