Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը ներմուծվող ավտոմեքենաների մաքսային արժեքի նկատմամբ, ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ քաղաքացիները սպառիչ տեղեկատվություն կարող են ստանալ՝ զանգահարելով 060 54 73 04 հեռախոսահամարով:

«Ինչ վերաբերում է վիճակագրությանն, ապա ՊԵԿ ավտոմաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի տեղեկացմամբ՝ տարեսկզբի համեմատ մոտ 30 տոկոսով աճել է մեքենաների ներկրումը. հոկտեմբերին 3-րդ երկրներից ներմուծվել է 1820 մեքենա՝ ապահովելով 1 միլիարդ  480 միլիոն դրամի մուտքեր: ԵՏՄ երկրներից՝  ներկրվել է 980 մեքենա»,-ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: