Այսօրվանից մեկնարկել է Ucom ընկերության 044 կոդով սկսվող նոր համարների վաճառքը:
Ucom-ից NEWS.am-ին հայտնում են, որ ընդ որում՝ պլատինե եւ ոսկե հեռախոսահամարները հնարավոր է ձեռք բերել բոլորովին անվճար՝ միայն Ucom-ի Ունիվերսալ սակագնային պլաններից մեկին 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու պարագայում: Ունիվերսալ հետվճարային սակագնային պլանների բաժանորդները գեղեցիկ հեռախոսահամարից բացի ամեն ամիս կստանան շատ րոպեներ դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ եւ Կանադա զանգելու համար, շատ մեգաբայթեր՝ շարժական ինտերնետից օգտվելու ու շատ SMS-ներ՝ տեղական բոլոր համարներին ուղարկելու համար:
Հիշեցնենք նաեւ, որ օրեր առաջ կայացած էլէկտրոնային աճուրդի արդյունքում վաճառվել է նոր՝ 044 կոդով սկսվող թվով 33 հատուկ հեռախոսահամար:
«044 կոդով սկսվող հատուկ հեռախոսահամարների աճուրդից հետո այս պահի դրությամբ 044.ucom.am կայքում արտացոլված է 104 մլն 900 հազար դրամ կազմող ընդհանուր թիվը: Մենք նախատեսել ենք, որ ամբողջ հասույթը պետք է տրամադրվի Ucom Հիմնադրամին՝ բարեգործական ծրագրեր իրականացնելու համար: Այս գումարը թույլ կտա շատ կարեւոր նախագծեր իրականացնել կրթության եւ առողջապահության ոլորտներում, ինչպես նաեւ շարունակել ինժեներական լաբորատորիաների բացման շքերթը», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:




























