Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին որոշել է Դոնալդ Թրամփի հաղթանակը տոնել հավաքույթով, որն արժեցել է 100 հազար ռուբլի, հայտնում է Life-ը: Ժիրինովսկին իր աշխատակիցների համար 132 շիշ շամպայն է գնել եւ կուսակիցներին առաջարկել խմել ԱՄՆ-ում քաղաքական կուրսի փոփոխության համար:
«Ինչու՞ ենք մենք որոշել նույնպես մասնակցել Թրամփի հաղթանակը նշելուն: Որովհետեւ այդ ընտրություններն անսովոր են: Հնարավոր է, որ ԱՄՆ ներքին քաղաքական կյանքում հեղաշրջում տեղի ունենա՝ հօգուտ հասարակ քաղաքացիների, աղքատների, ինչպես նաեւ հեղաշրջում միջազգային հարաբերություններում, երբ ԱՄՆ-ն ավելի քիչ կմիջամտի ուրիշի գործերին»,- ասել է Ժիրինովսկին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նոր նախագահ է ընտրվել հանրապետկան Դոնալդ Թրամփը, որը բազմիցս նախկինում հայտարարել էր, որ պատրաստ է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները:




























