«Բուրգեր քինգ» ցանցի ռեստորաններում նորույթ է հայտնվելու՝ «Թրամփ-բուրգեր»: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությանը:
Ցանցի ներկայացուցչի խոսքով՝ նոր բուրգերի հիմքը «Չարագործ հսկան» է, որը ճաշացանկի մեջ է մտել մարտին: «Ըստ էության՝ կրկնակի «Չարագործ հսկան»: Տարբերակիչ միակ առանձնահատկությունն այն է, որ դրա հետ չի կարելի սոուս եւ մեքսիկական ծագմամբ սնունդ պատվիրել»,- պարզաբանել են ընկերությունից:
«Չարագործ հսկան» ցանցի ճաշացանկում ամենակծու ուտեստն է, այն պարունակում է կծու սոուս, օղակաձեւ կտրատած սոխ եւ խալապենյո պղպեղ:




























