Հայ գյուղացիներին պետք է օգնել պետբյուջեից՝ հիմնվելով նոր սկզբունքների վրա: Այս մասին նոյեմբերի 10-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նրա խոսքով՝ եթե հիմա սուբսիդավորվում են ընթացիկ ծախսերը, ապա հետագայում պետք է նոր ֆերմաների եւ տնտեսվարման առավել արդյունավետ մեթոդների համար միջոցներ գրավել՝ հանուն գյուղացիների բարեկեցության: Խոսելով դիզվառելիքի սուբսիդավորման  համար գյուղացիների պարտքերից՝ նախարարը նշեց, որ այստեղ պետք է պարզել, թե ինչու նրանք չեն վճարել՝ չե՞ն կարողացել, թե՞ չեն ուզել: «Միգուցե այստեղ կա սոցիալական խնդիր կարկուտի պատճառով կամ էլ չարաշահումներ կան»,- ասաց նախարարը: