ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչության աշխատակիցները Նյու Յորքում ձերբակալել են հանցավոր խմբավորման անդամների, որոնք նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիներ են, հայտնում է The New York Post-ը:

Բոլոր հանցագործներին մեղադրանք է ներկայացվել միանգամից մի քանի հոդվածով՝ թմրանյութերի առքուվաճառք, ռեկետ, ազարտային խաղերի ապօրինի կազմակերպում:

Նրանք գործունեություն էին ծավալել Քոնի Այլենդ եւ Բրայթոն Բիչ թաղամասերում, որտեղ բնակիչների մեծ մասը նախկին ԽՍՀՄ եւ Արեւելյան Եվրոպայի երկների քաղաքացիներ են:

Մասնավորապես, նրանք փող էին շորթում ԱՄՆ սահմաններից դուրս ապրող մարդկանցից՝ սպառնալով վրեժ լուծել նրանց հարազատներից:

Խմբավորման անդամներին բացահայտել են գաղտնալսող սարքերի օգնությամբ:

Մեղադրյալներից ոչ ոք նախաքննության ժամանակ մեղքը չի ընդունել: