ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Իշխան Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ։
Վարչապետի որոշման մեջ մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Իշխան Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ»։
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արմեն Հայրապետյանը նախօրեին ազատվել էր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից։





























