ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը կհանգեցնի Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացման: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց «Քալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ հայ համայնքը ամեն ինչ զրոյից կսկսի: «Մնացյալ աշխարհի հետ ԱՄՆ հարաբերությունները եւս փոփոխություններ կկրեն: Ռուսաստանի հետ ԱՄՆ հարաբերությունները կլավանան, եւ դա դրական ազդեցություն կունենա Սիրիայում ընթացող պատերազմի եւ ղարաբախյան խնդրի կարգավորման վրա»,- նշեց Սասունյանը:
Անդրադառնալով ադրբեջանցի օլիգարխների հետ Թրամփի կապերին՝ նա նշեց. «Թրամփը բիզնես կապեր ունի աշխարհի տարբեր անկյուններում: Այժմ նա նախագահ է եւ աշխարհին միանգամայն այլ աչքերով կնայի»:



























