ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եւ գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագիրը շարունակում է Հայաստանի մարզերի տարբեր համայնքներում բնակիչների եւ ղեկավարության հետ քննարկել զարգացման հեռանկարները: Տեղական տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակում Շիրակի մարզի Փանիկ, Գետափ, Անուշավան եւ Մեղրաշեն համայնքներում հետագա աշխատանքների եւ ենթակառուցվածքային ծրագրերի ընտրության նպատակով անցկացվեց փոքր աշխատանքային հանդիպում: Հանդիպմանը ներկա էին ՓՄՁ ԶԱԿ-ի Շիրակի մասնաճյուղի տնօրեն Արտակ Զաքարյանը, ՓՄՁ ԶԱԿ-ի տեղական տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի ղեկավար Արտակ Դադոյանը եւ USAID/PRP ծրագրի ենթակառուցվածքային ծրագրերի համակարգող Վլադիմիր Եսայանը, Մեղրաշեն համայնքի ղեկավար Հունան Պետրոսյանը, երեք համայնքների ղեկավարների տեղակալները, ավագանու անդամներ եւ ֆերմերներ:
Քննարկումների արդյունքում, ելնելով հիմնախնդիրների առաջնայնությունից, որոշվեց
Փանիկում հիմնել համայնքային նշանակության սառնարանային տնտեսություն, Մեղրաշենում՝ իրականացնել արոտավայրի ջրարբիացման ծրագիր, իսկ Անուշավան եւ Գետափ համայնքներում՝ ոռոգման ջրագծերի վերակառուցում:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր համայնքում նույնպես «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի փորձագետներն անցկացրեցին աշխատանքային հանդիպում: Միջոցառմանը մասնակցեցին համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը, ավագանու անդամները, ֆերմերները եւ գյուղտեխնիկա շահագործողները: Հանդիպմանը ներկա էին ներկայացուցիչներ նաեւ Արծվաբերդ, Նորաշեն եւ Չորաթան համայնքներից: Հանդիպման ընթացքում մասնագետները ներկայացրեցին մինչեւ այժմ Տավուշի մարզում USAID/PRP ծրագրի իրականացրած նախագծերը եւ ձեռքբերումները:
Քննարկումների արդյունքում որոշվեց վերակառուցել հացահատիկի վերամշակման կայանը: Այն կառուցվել է 1960-ական թվականների սկզբում եւ նորոգվել 1981թթ.-ին: Վերակառուցման ավարտից հետո կտրուկ կնվազի մշակման ընթացքում գյուղացիների կրած բերքի կորուստը, ինչն այժմ կազմում է մոտ 25%: Կայանում ցորենի ծղոտից եւ չորացված ալպիական խոտերից նաեւ պատրաստվելու է անասնակեր:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





























