Արաբական Միացյալ Էմիրությունները ՀՀ-ի համար մեծ սպառման շուկա է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորոծ պատվիրակության կազմում գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում:

Նրա խոսքով, ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանի կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների գործընկերներին ներկայացվել է տարբեր ոլորտներ, որոնք հետաքրքրաշարժ կարող էին լինել ներդրումների համար:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

«Առաջին հերթին, խոսքը վերաբերում է գյուղատնտեսությանը, ջերմոցային տնտեսություններին, սննդի արդյունաբերությունը, որի համար նաեւ մեծ շուկա է ԱՄԷ-ն: մեր գործընկերների համար հետաքրքրաշարժ էր էներգետիկ ոլորտում Հայաստանի ներդրումային պոտենցիալը: Քննարկվել է նաեւ հանքարդյունաբերական ոլորտում ներդրումների հարցերը, ինչպես նաեւ ենթակառուցվածքները»,-նշել է Կարայանը: