Զարգացման Ասիական բանկը կփոխհատուցի հոկտեմբերին Նյու Յորքում ներդրումային գիտաժողովի շրջանակներում Հայաստանի ծախսերը: Այդ նպատակով Կառավարությունը 62.5 հազար դոլար կստանա: Միջոցները կտրամադրվեն Զարգացման ասիական բանկի՝ 750 հզար դոլար դրամաշնորհի շրջանակներում:
«Հայաստան. դարպաս դեպի խոշոր շուկաներ» թեմայով գիտաժողովը կայացել էր 2016-ի նոյեմբերի 11-16-ը Նյու Յորքում: Դրան ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:




























