Հայաստանյան բանկերը կարող են մեղմել օրինավոր հարկատուների նկատմամբ պահանջները: Այս մասին նոյեմբերի 10-ին՝ Կառավարության նիստում, ասել է ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանի հարցին:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Ջավադյանի խոսքով՝ այդ ընկերություններին տրված վարկերով բանկերի ակտիվներում կարելի է նվազեցնել բարձր ռիսկը: Նման միջոց է կիրառվում նաեւ արտաքին առեւտրի օրինավոր սուբյեկտնեի համար:  «Դա կբարձրացնի վարկային միջոցների հասանելիությունը բարեխիղճ ընկերությունների համար: Դրա համար կան եւ օբյեկտիվ հիմքեր: Եթե վարկառուն հասկանալի եւ կանխատեսելիւ է, բանկի ռիսկերը նվազում են»,- ասաց Ջավադյանը: