Մեկնարկում է Հայաստանի ՓՀԷԿ-երի ոլորտի ուսումնասիրման ծրագրի երկրորդ փուլը: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության եւ ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի համակարգող «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել են ծրագրի առաջին փուլի արդյունքները` փոքր ՀԷԿ-երի ոլորտում նախատեսվող բարեփոխումների միջոցառումների մշակման գործընթացում կիրառելու, ինչպես նաեւ ծրագրի երկրորդ փուլին վերաբերող հարցերը:

Ծրագիրն իրականացվել է 2014-2016թթ.` ՄԱԶԾ-ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ եւ իր բնույթով եզակի է, քանի որ ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ քաղաքացիական հասարակության անդամները համագործակցել են բնապահպանական արդիական խնդրի` փոքր ՀԷԿ-երի ոլորտի համատեղ ուսումնասիրման եւ լուծումներ գտնելու շուրջ:  Ծրագրի շրջանակներում 75 չափանիշի օգնությամբ ուսումնասիրվել են 87 փոքր ՀԷԿ, վեր են հանվել բնապահպանական խնդիրներ, ներկայացվել դրանց լուծման առաջարկներ, ինչի ուղղությամբ բնապահպանության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

 Բարձր գնահատելով ծրագրի արդյունքները եւ առաջնային համարելով հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության նման ձեւաչափը` ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմել էր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին ուսումնասիրությունների երկրորդ փուլի իրականացմանն աջակցելու առաջարկով, ինչը տվել էր իր դրական արդյունքը: Նոյեմբերի 1-ից մեկնարկել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագիրը, որը նախորդի շարունակությունն է: 

ՀՀ բնապահպանության նախարարը կարեւորել է ծրագրի միջոցով իրականացվող ուսումնասիրությունների արդյունքները` գետային էկոհամակարգերի պահպանման եւ մակերեւույթային ջրային ռեսուրսների կայուն օգտագործման  առումով եւ նշել, որ դրանք  կօգտագործվեն նաեւ փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների եւ շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում տիրող ներկա վիճակի վերաբերյալ առաջարկություններ  մշակելու եւ ՀՀ կառավարություն ներկայացնելու համար:

Նախարար Արծվիկ Մինասյանը «ԷկոԼուր» հասարակական կազմակերպության նախագահի հետ քննարկել է  համատեղ իրականացվող ծրագրի  շրջանակներում նախատեսված աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Նախարարը կարեւորել է ծրագրի երկրորդ փուլի իրականացումը, որի ժամանակ կուսումնասիրվի եւս 35 փոքր ՀԷԿ եւ ավելի կամբողջանա  առկա վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչը թույլ կտա առավել հիմնավոր եւ փաստարկված մշակել ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները: