Մոսկվայի Տվերի դատարանը մինչեւ դեկտեմբերի 15-ը երկարաձգել է Զախարիա Կալաշովի կալանքը, որը քրեական շրջանակներում հայտնի էր որպես Շաքրո Մոլոդոյ, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը:
Դատարանում քննիչը պահանջել էր երկարաձգել գործի բոլոր ֆիգուրանտների կալանքի ժամկետը՝ ասելով, որ նրանք մեղադրվում են հատկապես ծանր հանցագործության մեջ եւ կարող են փախչել:
Ավելի վաղ Կալաշովի փաստաբանը հերքել էր տեղեկություններն այն մասին, որ իր պաշտպանյալը վերահսկել է Ռուսաստանի բոլոր հանցավոր միությունների փողերը:
Քրեական գործի նյութերի համաձայն՝ Կալաշովը ֆինանսական միջոցները բաշխում էր Ռուսաստանի բոլոր հանցավոր միությունների միջեւ:




























