Սպիտակ տան ճաշացանկը կարող է արմատական փոփոխություններ կրել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի գալով, գրում է The Times-ը:
Հանրապետական միլիարդատիրոջ ընտանիքը Սպիտակ տանը կհաստատվի 2017-ի հունվարից: Փոփոխությունները պայմանավորված են Թրամփի գաստրոնոմիական նախապատվություններով, որը սիրում է տապակած ճուտ, բուրգեր եւ կարտոֆիլ ֆրի:
Բացառված չէ նաեւ, որ Թրամփը պայմանագիր կկնքի Վիրջինիայի սեփական խաղողի պլանտացիաներից Սպիտակ տուն գինու մատակարարումների մասին:
Բացի այդ, առաջ է քաշվել հիպոթեզ, որի համաձայն, Թրամփի նախասիրությունների առաջին զոհը կլինի Հարավային մարգագետնի բանջարանոցը, որը ստեղծել էր Միշել Օբաման, եւ որի նպատակն առողջ սնունդ քարոզելն էր: Ենթադրվում է, որ Թրամփը, որի մոլի գոլֆ խաղացող է, կնախընտրի այն օգտագործել որպես գոլֆի դաշտ:


























