Գերմանիայի ԱԳ նախարար Վալթեր Շթայնմայերը հայտնել է, որ գալիք շաբաթ Թուրքիա է այցելելու։ Նրա խոսքով կարեւոր է Անկարայի առաջ դուռը չշրխկացնել, չնայած Բեռլինը հիացած չէ պետհեղաշրջման փորձից հետո Թուրքիայում իրադարձությունների զարգացումով, հայտնում է Reuters–ը։
Նրա խոսքով, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունների դադարեցումը կվնասի Թուրքիայի թե քաղաքացիներին, թե կառավարությանը։ «Եթե մենք դուռը շրխկոցով փակենք ու դեն նետենք բանալի, դա Թուրքիայում կհիասթափեցնի շատերին ՝ նրանց, ովքեր դեպի Եվրոպա են նայում ՝ հույս ունենալով ստանալ օգնություն ու աջակցություն, հատկապես հիմա»,- ասել է նա։ Ընդ որում Շթայնմայերը կրկնել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնումը կնշանակի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունների միանշանակ ավարտ։ Նա նշել է, որ Բեռլինը շարունակելու է ճնշում գործադրել Անկարայի վրա ՝ օրենքի գերակայությունը հարգելու հարցում։ «Մենք ուզո՛ւմ ենք լավ հարաբերություններ Թուրքիայի հետ, բայց իրականությունը փոխվում է, ու մենք պետք է դրան հարմարացնենք մեր քաղաքականությունը»։ Նրա խոսքով Գերմանիան քայլեր է ձեռնարկում, որպեսզի օգնի ուժեղացնել քաղաքացիական հասարակությունը Թուրքիայում ու թուրք ակադեմիկոսներին, լրագրողներին ու նկարիչներին հնարավորություն է տալու շարունակել աշխատանքը Գերմանիայում, եթե նրանք Թուրքիայում աշխատել չկարողանան։


























