Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնամյերը հայտնել է, որ առաջիկա օրերին այցելելու է Անկարա։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, Գերմանիայի ԱԳ նախարարը թեեւ վերջին շրջանում խիստ քննադատության է ենթարկել Էրդողանի վարած քաղաքականությունը, այնուամենայնիվ կարեւորել է Թուրքիայի հետ երկխոսության  շարունակությունը։

Նշվում է, որ Գերմանիայի ԱԳ նախարարը նախատեսում է Թուրքիա մեկնել առաջիկա շաբաթվա ընթացքում։