ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփը ներկայացել է Սպիտակ տուն՝ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման, հայտնում է CNN–ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։  

Նախօրեին, Օբաման հայտնել էր Թրամփի հետ հանդիպման մասին՝ «իշխանության սահուն փոխանցում» ապահովելու համար։ Հայտնում են, որ Վաշինգթոնում Թրամփը հանդիպելու է Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայանի ու Սենատում մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելի հետ։