ԱՄՆ ընտրություններում հաղթանակած Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան հրավիրել է «հնարավորինս շուտ» ԱՄՆ այցելել, հայտնում է BBC–ն։
«Նա խնդրել է Մեյին հնարավորինս շուտ այցելել ու հայտնել է, որ իր համար հսկայական պատիվ կլինի ընդունել նրան»,- ասվում է Դաունինգ սթրիթի հայտարարության մեջ։ Նշում են, որ Մեյը ու Թրամփը իրենց հեռախոսազրույցի ընթացքում համաձայնել են, որ պետք է պահպանել Բրիտանիայի ու ԱՄՆ-ի հատուկ հարաբերությունները։ Բացի դրանից Մեյը նաեւ հաստատել է նախօրեին արած հայտարարությունը այն մասին, որ անհամբերությամբ սպասում է ԱՄՆ նորընտիր նախագահի հետ հանդիպմանը։


























