Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է ճանաչել LinkedIn սոցցանցի արգելափակումը Ռուսաստանի տարածքում ՝ անձնական տվյալների մասին օրենքի խախտման կապակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ռոսկոմնադզոր»-ը համարում է , որ LinkedIn –ը խախտում է «Անձնական տվյալների մասին» օրենքը, քանի որ սերվերները չի տեղափոխել Ռուսաստան, նաեւ հավաքում ու փոխանցում է տեղեկություններ քաղաքացինեի մասին, որոնք ցանցի օգտատերեր չեն, առանց նրանց համաձայնության։ Գերատեսչությունում հայտնել են, որ այդ խախտումները հայտնաբերվել են ստուգումներից հետո, որոնք կազմակերպվել են, երբ մի շարք լրատվամիջոցներ հայտնել են սոցցանցի օգտատերերի տվյալների բազմակի արտահոսքերի մասին։
LinkedIn -ը պնդում է, որ սոցցանցը պարտավոր չէ կատարել ՌԴ օրենսդրության պահանջները, քանի որ իր օգտատերերը «փաստորեն վիրտուալ տիրույթում գտնվում են ՌԴ սահմաններից դուրս ու այնտեղ են ներկայացնում իրենց անձնական տվյալները»։ Պատասխանող կողմի ներկայացուցիչը նշել է, որ պլատֆորման չի խախտում օգտատերերի իրավունքները , քանի որ վերջինները կամավոր են տրամադրում իրենց անձնական տվյալները ՝ գրանցվելիս համաձայնություն տալով դրանց գործածմանը։
Բացի դրանից սոցցանցը հավաստիացնում է, որ «Ռոսկոմնադզորը» սխալ պատասխանող կողմ է ընտրել։ Հայցը ներկայացվել է LinkedIn Corporation–ի դեմ, մինչդեռ ԱՄՆ սահմաններից դուրս տվյալների մշակման համար պատասխանատում է LinkedIn Ireland–ը։ Դրան գերատեսչությունում առարկել են, որ իրենց մեղադրանքը վերաբերում է դոմենին, այսինքն հենց LinkedIn Corporation-ին։




























