Մի խումբ ուսուցիչներ Ադրբեջանի կրթության նախարարության շենքի առաջ բողոքի ակցիա է կազմակերպել, գրում է «Ենի Մուսավաթ» թերթը:

Ուսուցիչների դժգոհության պատճառը հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների ներառական կրթության ծրագրի փակումն է եղել: Ծրագիրը գործում էր 2005-ից: Սումգայիթ քաղաքում այդ ծրագրի փակման հետեւանքով 25 մանկավարժ գործազուրկ է դարձել: