Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր՝ նոյեմբերի 11-ին, տեղի ունեցած արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին տրամարդած թիվ 758/4, 758/5, 758/6, 758/8, 758/9, 758/10, 758/11, 758/12, 758/13 արտարժույթի առուվաճառքի լիցենզիաները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

 Նիստը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ին տրամադրվել են փոխանակման կետի եւ փոխանակման կետի 9 մասնաճյուղերի լիցենզիաներ: