Զինծառայողների ապահովագրական ֆոնդին վճարումների մասին օրինագիծը ներկայացվել է ՀՀ խորհրդարանի լիագումար նիստին: Այս մասին որոշումն ընդունել է խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովը: Քննարկումներն ընթացել են նոյեմբերի 11-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում:
Որոշումն ընդունվել է 8 կողմ եւ 2 դեմ ձայներով (Խաչատուր Քոքոբելյան եւ Թեւան Պողոսյան) եւ մեկ ձեռնպահ (Էդմոն Մարուքյան):
Օրինագիծը ներկայացնելով՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց, որ նոր վճարը կհիշեցնի հասարակության միասնության եւ երկրի պաշտանության մասին: էդմոն Մարուքյանը հակադարձեց, որ բանակի համար ծախսերի ամբողջ կարեւորությամբ հանդերձ (ավելի շուտ հենց այդ պատճառով) ավելի լավ է հետեւել, թե ուր են գնում միջոցները:




























