Քալիֆորնիա նահանգի Օոուշենսայդ քաղաքի գանձապահի պաշտոնի համար առաջադրված, սակայն ավելի քան մեկ ամիս առաջ մահացած թեկնածուն քվեարկության արդյունքներով հաղթել է, հայտնում է Huffington Post–ը։

61-ամյա Հերի Էրնսթը մահացել էր, երբ նրա անունով քվեաթերթիկներն արդեն տպագրված էին։ Չնայած նրա մրցակից Նադին Սքոթը փորձել է նախազգուշացնել տեղի ունեցածի մասին, բայցեւայնպես քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո պարզվել է, որ հանգուցյալը 6 տոկոսով առաջ է անցել նրանից։

Քաղխորհրդի ներկայացուցիչներից մեկի խոսքով, Էրնսթի տեղը պետք է զբաղեցնի ոչ թե Սքոթը, այլ ուրիշ մեկը, քանի որ իր որակավորումով Էրնսթը «միեւնույն է Սքոթից բարձր է»։