Unicode Emoji Subcommittee կազմակերպությունը Unicode ստանդարտի տասներորդ տարբերակի համար հաստատել է հիսուն նոր էմոջի, այդ թվում կրծքով կերակրող մայր ու հիջաբով կին, գրում է 9to5mac–ը։ Նշում են, որ նոր սմայլիկները կհայտնվեն iOS–ի հաջորդ տարբերակներից մեկում, հայտնում է Lenta–ն։

Ցանկում 36 նոր սմայլիկներ են, այդ թվում «խելագար աչքերով քմծիծաղով դեմք», ու «պայթող գլխով ցնցող դեմք»։ Բացի զանազան դեմքերից, կան նաեւ սնդամթերքի, կենդանիների պատկերներ ու այլ նկարներ, օրինակ զոմբի, վերարկու եւ այլն։ Ընդամենը 51 նոր սմայլիկ։

Նոր սմայլիկների վերջնական ցանկը պատրաստ կլինի 2017-ի կեսերին։ Էմոջիների արտաքին տեսքը նույնպես կարող է փոխվել։

Ամռան ընթացքում Unicode 9.0 б–ում հավելվել է 72 նոր սմայլիկ, որոնց մեծ մասը հասանելի կլինեն iOS 10.2–ում։ iOS 10.2 -ում կհայտնվի նաեւ արտակարգ ծառայության արագ կանչի գործառույթը։