ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամաբ Հարություն Հարությունյանն ազատվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի պաշտոնից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Հիմք ընդունելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ո ւ մ ե մ.
Հարություն Հարությունյանին ազատել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի պաշտոնից»:
Հարությունյանն առաջիկայում նշանակվելու է Հանրային հեռուստատեսության քաղաքական հաղորդումների բաժնի ղեկավար։




























