Անտրամաբանական է չկարգավորվող հետիոտնի անցումը տեղադրել արագընթաց մայրուղու վրա:  NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ավտովթարների հարցերով փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Մեկնաբանելով քաղաքում ավելի քան 60 կմ/ժ արագությամբ երթեւեկելու թույլտվություն սահմանելու իրավաչափությունը՝ նա նշեց, որ ՃԵԿ 70-րդ կետի համաձայն՝ իրավասու մարմինները նման իրավունք ունեն:

«Այլ հարց է, որ չնայած օրենք չկա, որը կարգելեր կամ ինչ-որ կերպ կկարգավորեր վայրերը, որտեղ պետք է անցումներ լինեն, անտրամաբանական է նշան դնել, որը թույլ է տալիս երթեւեկել ավելի քան 60 կմ/ժ արագությամբ, որից հետո դնել հետիոտնի անցումի նշանը: Ես համաձայն եմ, որ դա կարող է վթարների պատճառ դառնալ»,- ասաց Բաղդասարյանը: