Նոյեմբերի 1-ից Հայաստանում կոնտեյներով հագուստի ներկրման գները բարձրացել են: Նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է «Հայաստանի տոնավաճառներ» ՀԿ ղեկավար Գագիկ Դանիելյանը: Նրա խոսքով՝ դա հատկապես հարվածել է փոքր կարի արտադրամասերին:

Պատրաստի հագուստի ներկրման համար (հետագայում վերավաճառելու նպատակոով) առեւտրականներից սկսել են 3 դոլար վերցնել՝ նախկին 2.5-ի փոխարեն: Իսկ ահա գործվածքի եւ այլ նյութերի (կոճակ, թել եւ այլն) համար վճարը 1.6 դոլարից հասել է 2.5 դոլարի, այսինքն՝ գրեթե հավասարվել է պատրաստի հագուստի գնին:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

«Ստացվում է, որ այստեղ աշխատելու ցանկություն ունեցողների օդը փակում են: Եվ ավելի շահեկան է դառնում պատրաստի հագուստ ներկրելը: Իսկ շուկաներում դրանք թուրքական են: Եթե դա է ուզում գործող իշխանությունը, ապա մենք դա չեն ուզում»,- հայտարարել է Դանիելյանը:

Փոքր բիզնեսը կարող է աշխատել միայն կոնտեյներային ընկերությունների հետ, քանի որ խոշոր խմբաքանակով ներկրում չի կարող կազմակերպել, այն էլ՝ արտերկրից: «Իսկ պայուսակներով ներկրել այլեւս չի ստացվում. յուրաքանչյուր կիլոգրամի համար մաքսայինը 4-5 եվրո է գանձում: Այդ պատճառով միայն կոնտեյներային ընկերությունների հետ ենք աշխատում, այլ կերպ հնարավոր չէ»,- հավելել է նա:

Դանիելյանի խոսքով՝ վաճառականները չգիտեն, թե ինչու են բարձրացել գները, փոխադրության ծախսերի, թե՞ մաքսատուրքի պատճառով: Գիտեն միայն, որ գործող բոլոր 4-5 ընկերություններն էլ բարձրացրել են գները: «Եթե բարձրացել են մաքսատուրքերը, ապա ո՞ր երկրներից ներկրման դեպքում: Եթե խնդիրը Եվրասիական միության մեջ է, ապա կարելի է նաեւ այնտեղից գործվածք ներկրել, բայց այնտեղ այն թանկ է»,- հայտարարել է Դանիելյանը: