ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ տարակուսանք է հայտնել ռուսական բանակի զորավարժություններին արեւմտյան գործընկերների անհանգիստ արձագանքին։ Նախագահը նշել է, որ Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մեր բանակը ոչ մեկին չի սպառնում։ Ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ բոլո՛րը լսեն, ոչ միայն այստեղ նստածները»,- ասել է նա։
«Բայց այն մարտունակ է, ժամանակակից ու բարձր արդյունավետությամբ։ Մի քանի անգամ շատացել են զորավարժությունները, այդ թվում անսպասելի ստուգումները, որոնք ժամանակ առ ժամանակ անհանգստացնում են մեր գործընկերներին, այսպես կոչենք նրանց պայմանականորեն։ Երբ նրանք ինչ-որ զորավարժություն են անցկացնում, մենք չենք անհանգստանում, իսկ նրանք, չգիտես ինչու, սկսում են միանգամից նյարդայնանալ, նյարդային են մի տեսակ»,- ասել է նախագահը։
«Կրկնում եմ, դա կարեւոր է, մենք ոչ մեկին չենք սպառնում, ոչ մեկին մտադիր չենք սպառնալ։ Ինչների՞ս է պետք։ Մեր տարածքն ամենամեծն է աշխարհում ու մենք պետք է հուսալիորեն ապահովենք մեր սեփական երկրի, մեր սեփական ժողովրդի անվտանգությունը։ Մեր բանակը ի վիճակի է անել դա, այսուհետ էլ կզարգացնենք այն»,- նշել է Պուտինը։
Նա հիշեցրել է, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանում շարունակվում է բանակի զարգացման ծրագրի իրականացումը։
«Այն պետք է կոմպակտ լինի, բայց շատ արդյունավետ, այնպես որ մենք կշարունակենք եւ կառուցվաքային բարեփոխումը, եւ թվաքանակի օպտիմալացումը, առանց զանգվածային կրճատումների»,-ասել է Պուտինը։
Նրա խոսքով հատուկ ուշադրություն է հատկացվելու զինված ուրերի այնպիսի բաղկացուցիչների, ինչպիսիք են ինֆորմատիզացիան, հետախուզությունը, թե գործակալական, թե տեխիկական, կապի համակարգերը, ժամանակակից գերճշգրիտ ու գերտեխնոլոգիական սպառազինումը։




























