Տավուշի մարզի Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը Կառավարությունից խնդրում է 80 հազար ԱՄՆ դոլար հատկացնել աուդիոստուդիա ստեղծելու համար։
«Մենք երեք տարվա ընթացքում այդ գումարը կվերադարձնենք բյուջե, իսկ դրանից հետո կդառնանք ինքնաֆինանսավորվող ընկերություն»,- նոյեմբերի 11-ին Դիլիջանում հրավիրված խորհրդակցության ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին դիմեց Կողբի գյուղապետը։
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Բիզնես առաջարկը վարչապետին այնքան զարմացրեց, որ կրկին հարցրեց՝ աուդիոստուդիա՞, դրական պատասխանը լսելով՝ արձագանքեց․ «Զիլ է»։
Կարեն Կարապետյանը գյուղապետին խնդրեց առաջարկը կոնկրետացնել եւ դիմել Կառավարությանը՝ հարցը քննարկելու համար։
Նշենք, որ Կողբի գյուղապետը երկար ելույթ էր պատրաստել, որը վարչապետը թույլ չտվեց ընթերցել՝ հորդորելով նույնիսկ «մեծարգո պարոն վարչապետ»-ը չասել, սակայն Արսեն Աղաբաբյանը հորդորը չկատարեց։
«Մեծարգո պարոն վարչապետ, ես 3 առաջարկ ունեմ»,- ասաց նա, ինչին ի պատասխան դահլիճում ծիծաղ սկսվեց։
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 11-ին Դիլիջանում հանդիպել էր մարզի համայնքների ղեկավարների հետ։ Խորհրդակցությունն անցկացվում էր քաղաքի հյուրանոցներից մեկում։





























