Մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեջ մեղադրվող «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, NEWS.am-ը տեղեկացան նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանից: Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվելէ ՀՀ ՔՕ-ի 219-րդ հոդվածով նախատեսված արարքը նախապատրաստելու համար. «Ժիրայր Սեֆիլյանին առաջարդվել է շենք, շինություններ զավթել եւ պահելու նախապատրաստության մեղադրանք»:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել Ժիրայր Սեֆիլյանին եւ եւս 8 անձանց: Սեֆիլյանը մեղադրվում էր մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեջ: Օգոստոսի սկզբին Սեֆիլյանի գործը միացվել էր «Սասնա ծռեր»-ի գործին: Նրան այժմ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ եւ 38-235-րդ հոդվածներով:




























