Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործներին խոստացել են մինչեւ Նոր տարի վճարել մթերած խաղողի դիմաց պարտքը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց խաղողագործներից Սաշիկը: Նա նշեց, որ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի, «Վինար» ՍՊԸ տնօրենի եւ այն ռուսական ընկերության ներկայացուցչի հետ, որը «Վինարից» պետք է գնեի կոնյակի հումք եւ ստացված գումարով էլ տրվելու է խաղողագործների պարտքը: Նախարարը գյուղացիներին խոստացել է անձամբ վերահսկել իրավիճակը եւ ամեն ինչ անել, որպեսզի խաղողագործներին խոստացված գումարը մինչեւ Նոր տարի վճարվի:
Նշենք, որ գյուղացիներն անցած տարվա մթերած բերքի գումարը մինչ օրս չեն ստացել։ Խաղողը մթերած «Վինար» ՍՊԸ-ն քաղցրաշենցիներին, ինչպես նաեւ 10 այլ գյուղերի բնակիչների պարտք է մոտ 160 միլիոն դրամ:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Քաղցրաշենցիներից բացի, «Վինար» ՍՊԸ-ն խաղողի մթերման համար պարտք է Շահումյան, Այգեպատ, Այգեզարդ, Նարեկ, Ոստան, Վերին Արտաշատ, Նորաշեն, Հնաբերդ, Փոքր Վեդի բնակիչներին:
Նշենք, որ խաղողագործները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում:





























