Հոկտեմբերի 25-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Ռահիմիի հրավերով կմեկնի Իրան։ Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են կլինեն նաեւ առեւտրի պալատի ներկայացուցիչներ։
Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը ISNA լրատվական գործակալությանը տեղեկացրել է, որ Թեհրանում Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի է առեւտրատնտեսական համաժողովի։
Տեղեկության համաձայն Տիգրան Սարգսյանը կհանդիպի Իրանի փոխնախագահ Ռահիմիի, խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ։ Քննարկվելու են երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային հարցեր։





























