Հունաստանի իշխանությունները դիմել է Եվրամիությանը՝ խնդրելով սահմանապահ պարեկներ ուղարկել՝ հույն-թուրքական սահմանը ապօրինի ներգաղթյալներից պաշտպանելու համար:

Հանրային պաշտպանության նախարար Խրիստոս Պապուտսիսի խոսքով, երրորդ երկրների քաղաքացիները Թուրքիայի տարածքով անցնում են Հունաստան, ապա ԵՄ, գրում է Lenta.ru-ն:

Աթենքում կարծում են, որ այդ գործընթացը կարող են դադարեցնել ԵՄ սահմանապահ պարեկները, որոնք ստեղծվել են Եվրոպայում ապօրինի ներգաղթը կանգնեցնելու համար:

Հայտնի է, որ Հունաստանից ԵՄ ավելի շատ ներգաղթյալ է անցնում, քան ցանկացած այլ երկրից: Ըստ վիճակագրության՝ Հունաստանի տարածքում 2008-ին անցել է եվրոպական ներգաղթյալների 50 տոկոսը: